Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթը նույնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտավորական ու գաղափարական գործչի դասեր հղել․ Դավիթ Իշխանյան

Դեկտեմբեր 27,2025 18:35

Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը

Դավիթ Իշխանյանին ճանաչողները կհաստատեն. նա չափազանց կիրթ և անհավատալի զուսպ անձնավորություն է, պատասխանատու քաղաքական ու պետական գործիչ: Դավիթի մարդկային որակների ու անցած ճանապարհի մասին կարելի է գրել անվերջ, բայց այս պահին նրան չվնասելու միտքն ավելի գերակա է:

Թեկուզ վերջին երկու տարիների մղձավանջին, որի միջով անցնում ենք բոլորս (առաջին հերթին, իհարկե, նրա ընտանիքը և մերձավորները), Դավիթը նույնիսկ այդ իրավիճակում շարունակում է հայ մտավորական ու գաղափարական գործչի դասեր հղել՝ պատանդառված մեր մյուս գործընկերների հետ ցուցադրելով տոկուն և անկոտրում բնավորություն, որն այսօր, ցավոք, պատշաճ ազգային ու պետական հոգածության և գնահատականի չի արժանանում:

Կյանքի բոլոր փուլերում երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու օրինակդ, վստահ եմ, դեռ կքաջալերի հաջորդ սերնդի գործիչներին: Իսկ մենք, Դավիթ ջան, դեռ խոսելու ու քննարկելու բազմաթիվ հարցեր ունենք, ինչպես մինչև 2023թ. սեպտեմբերի վերջին օրերը:

Շնորհավոր ծնո՛ւնդդ, ընկե՛րս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031