Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ ադրբեջանական խեղաթյուրված, ֆիլտրված տեղեկատվական հոսքերն էլ բավարար են` տեսնելու իմ իմացած Դավիթ Իշխանյանին․ Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 27,2025 22:42

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ողջ օրվա ընթացքում մտքիս Դավիթ Իշխանյանն էր: Արցախում ծառայությանս տարիներին ջերմ, մտերմիկ հարաբերություններ ենք ունեցել: Շատ հաճախ էինք զրուցում, քննարկում այս կամ այն իրավիճակը:

Մարդկային լավ տեսակ է, չափազանց ազնիվ, սկզբունքային, գաղափարի իսկական մարտիկ:

Թեպետ հիմա բարդ իրավիճակում է` Բաքվի բանտում, բայց նույնիսկ ադրբեջանական խեղաթյուրված, ֆիլտրված տեղեկատվական հոսքերն էլ բավարար են` տեսնելու իմ իմացած Դավիթ Իշխանյանին:

Ծնունդդ շնորհավոր ընկեր Դավիթ:
Ազատություն Դավիթ Իշխանյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031