Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու Լիբանանի ու Հայաստանի այժմու կացութեան

Դեկտեմբեր 28,2025 10:23

Շաբաթ, 27 Դեկտեմբեր 2025-ին հանդիպում կայացաւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ռաֆայէլ-Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ միջեւ։ Հանդիպումին ներկայ էին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան, Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Պատրիարքարանի հաղորդամիջոցներու պատասխանատու եւ Ժողովրդապետ Այնճարի Հ. Մեսրոպ Ծ. Վ. Թօփալեան, Պատրիարքի քարտուղար Հ. Նարեկ Ծ. Վ. Մնոյեան եւ Կաթողիկոսարանի միջ-կրօնական յարաբերութեան պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու Լիբանանի ու Հայաստանի այժմու կացութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու հայ կաթոլիկ Պատրիարքարանին միջեւ շարունակուող գործակցութեան առնչուած հարցերու։ Երկու հոգեւոր պետերը շեշտեցին մեր պատմութեան ճգնաժամային ներկայ օրերուն մեր ազգին միասնականութիւնը ամուր պահելու հրամայականը։
Նոր տարուան եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով, Վեհափառ Հայրապետն ու Հոգեւոր Տէրը սրտագին բարեմաղթութիւններ փոխանակեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031