Այսօր Մայր Աթոռում պատարագիչ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն պատարագի ավարտին խոսեց հավատարմության կարեւորության մասին:
-Այսօր մեր կյանքում շատ կարեւոր է հավատարմությունը: Հավատարմությունը մեր Աստծո, Տիրոջ հանդեպ: Այսօր եկել ենք եկեղեցի՝ եւս մեկ անգամ մեր հավատարմությունը ցույց տալու, չէ՞: Եկել ենք ասելու՝ Տեր Աստված դու ես մեր կյանքի առանցքը… Աստված այսօր յուրաքանչյուրիցս համախմբում է ուզում: Ապրում ենք մի հետաքրքրական ժամանակաշրջանում՝ բազմաթիվ փորձություններով:
Այսօր մենք տարին փակում ենք, եւ մեր եկեղեցու 4 սրբազաններ բանտարկված են, մեկ քահանա տնային կալանքում է, բազմաթիվ եկեղեցականների նկատմամբ քրեական գործեր կան հարուցված՝ մեղադրյալի կամ վկայի կարգավիճակում: Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ արվում է՝ մեզ կտրելու մեր հավատարմությունից։
Բայց այս ամեն դժվարության մեջ պետք է տեսնել նաեւ լույսը։ Ճգնաժամերը, փորձությունները ոչ թե մեզ տկարացնելու, մեր Աստծուց, մեր արժեքներից հեռացնելու, այլ ավելի զորացնելու համար են։ Այս ճգնաժամը մի նոր հնարավորություն է ապաշխարության եւ առավել զորացած դուրս գալու այս վիճակից,- ասաց Հայր Զաքարիան:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը՝ հայոց եկեղեցու շուրջ համախմբումն է. «Մտնել այդ Նոյյան տապանի մեջ, որովհետեւ այնտեղ է փրկությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































