Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն

Դեկտեմբեր 28,2025 14:34

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը

Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի, 29-ի, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին և 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, 28-ի ցերեկը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031