Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է

Դեկտեմբեր 28,2025 15:33

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել կաթողիկոսին «սպանելու» կոչով հանդես եկած քաղաքացու ինքնությունը։ Խոսքը Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանի մասին է, որը համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ։

«Ջնդոյի Էդոն» աշխատում է Գառնիի համայնքապետարանում, խմելու ջրի սպասարկման բաժնում, հավաքագրում է վճարները։ Մեզ պատմեցին, որ համայնքում գործող այս շրջանակները գտնվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կուրացիայի ներքո։

Նշենք, որ «Ջնդոյի Էդոն» Գառնիում Նիկոլ Փաշինյանի «պատվիրած» պատարագից հետո իշխանական կայքի լրագրողի հարցին՝ «ինչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», պատասխանում է՝ «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։

Ստացվում է՝ կաթողիկոսին հրապարակավ «սպանելու» կոչ անողը ոչ թե պատահական անցորդ է, այլ համայնքապետարանի աշխատակից, որը գտնվում է իշխանության հովանու ներքո, եւ լուսաբանվում է հենց ՔՊ-ի պաշտոնական մամուլով։ Եվ սա այն դեպքում, երբ ՔՊ-ականները խոսում են «ատելության խոսքի դեմ պայքարից», «հանդուրժողականությունից» և «ժողովրդավարական արժեքներից»։

Ընդդիմադիրների դեպքում իրավապահ համակարգը կայծակնային արագությամբ արձագանքում է, իսկ եկեղեցու առաջնորդի հասցեին սպանության բացահայտ կոչ հնչեցրած անձի դեպքում՝ ո՛չ դատապարտում են, ո՛չ արձագանքում, ո՛չ իրավական գնահատական տալիս։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031