Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու իր խմբակը պղծում են Հայ Առաքելական եկեղեցու տաճարները. Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 28,2025 17:07

-Մայր Աթոռում պատարագ է, իսկ ինչ անում են Փաշինյանն ու իր խմբակը՝ պղծում են Հայ Առաքելական եկեղեցու տաճարները: Այնտեղ՝ քրիստոնեական եկեղեցիներում, կռապաշտական ծես են կազմակերպում, որովհետեւ սուրբ եւ անմահ պատարագն ունի իր ընթացքն ու կանոնները եւ որեւէ մեկին իրավունք տրված չէ խմբագրել պատարագը: Եթե ինչ-որ բան փոխում ես, այլեւս Հայ Առաքելական եկեղեցու սուրբ ու անմահ պատարագ չէ,- այսօր Մայր Աթոռում պատարագից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա նկատեց, որ նախորդ կիրակի Փաշինյանը Հայաստանում չէր, ու որտե՞ղ էին ՔՊ-ական «հավատացյալները». «Ո՞ւր էին: Իհարկե, շատ ուրախ էին, որ պարտադրանքով չեն գնում ինչ-որ մի միջոցառման մասնակցելու: Ինչ ասեմ, Փաշինյանի էությունն էր՝ հներ, նորեր, հեղափոխական-հակահեղափոխականներ, սեւեր-սպիտակներ: Ինքը լենինյան ոճով արտաքին թշնամու դեմ երկիրը պաշտպանելու փոխարեն՝ երկրի ներսում երկպառակություն է սերմանում, որովհետև դա է իրեն ուժ ու էներգիա տալիս, իր իշխանության աղբյուրն է»:

Խաչատրյանի խոսքով, պատարագը քաղաքական պերֆորմանս չէ, Փաշինյանն է ուզում քաղաքական պերֆորմանսի վերածել. «Մենք՝ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներս, պետք է պարսպի նման կանգնենք ու պաշտպանենք Մայր Աթոռը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031