Լրահոս
Օրվա լրահոսը

3 զոհերից մեկը կին է․ երկուսը՝ տղամարդ․ վիրավորներից մեկին Գյումրի ԲԿ-ից տեղափոխել են Երևան

Դեկտեմբեր 28,2025 19:16

Տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 14․00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ազատան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատանի վարչական տարածքում․ բախվել են «Mercedes-Benz» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ, փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ուղևորներից մեկի դին։ Այս մեքենայի վարորդին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է Գյումրի բժշկական կենտրոն։

3 հոգի տեղում մահացել են, 2-ին՝ տեղափոխել հիվանդանոց։

Մենք տեղի բնակիչներից ճշտեցինք, որ երեք զոհերից մեկը կին է, մյուս երկուսը՝ տղամարդ, ընդ որում` նրանցից մեկը շատ երիտասարդ է։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ տուժածներից մեկին, որը տարբեր վնասվածքներ է ստացել, իրենց մոտից տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։

 

Մյուսի մոտ կան կողի, կոնքոսկրերի կոտրվածքներ։

Նրանցից երկուսի վիճակն էլ ծանր է, տուժածներից մեկը 46 տարեկան է, մյուսը՝ 24։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031