Լրահոս
Օրվա լրահոսը

Ջնդոյի Էդոն վստահ է, որ իրեն ոչ միայն քրեական պատասխանատվության չեն ենթարկի, այլ կշոյեն գլուխը. Վահան Հովհաննիսյան

Դեկտեմբեր 28,2025 19:40

«ՀՎՀ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ո՞վ է գառնեցի Ջնդոյի Էդոն: Ո՞վ է այն անձը, որը կոչ է արել քարով ջարդել Վեհափառ Հայրապետի գլուխը:

Ջնդոյի Էդոն իշխանության ընդհանրական գաղափարի կրողն է, նրանց իղձերի ու ցանկությունների խոսափողը:

Ջնդոյի Էդոն ինչ տեսնում, այն էլ խոսում է:

Ջնդոյի Էդոն վստահ է, որ իրեն ոչ միայն քրեական պատասխանատվության չեն ենթարկի, այլ կշոյեն գլուխը: Հակառակը լինել չի կարող, այն, ինչ ասել է՝ թույլատրելի է, այնպես, ինչպես վարչապետի խոսքը քաղաքական հակառակորդներին շինելու մասին, պատգամավորի խոսքը ՄԻՊ թեկնածուի ականջները կտրելու մասին և այլն:

Ջնդոյի Էդոն ի՞նչ մեղք ունի, Ջնդոյի Էդոն գյուղացի մարդ է, ինչ լսում, այն էլ խոսում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031