«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը, անդրադառնալով Երևանի-Գյումրի M1 միջպետական ճանապարհի՝ այսօրվա վիճակին, ֆեյսբուքում գրում է․
Շիրակի մարզպետը խայտառակ անպատասխանատու անգործություն է դրսևորում, որը կարող է մարդկային կյանքեր արժենալ։
Երևան-Գյումրի M1 միջպետական ճանապարհն է՝ երեկ տեղացած ձյունից հետո։ Եթե Արագածոտնի մարզի հատվածում ճանապարհի մշակման աշխատանքեր տարվել ու տարվում էին, ապա Շիրակի մարզի ցուցանակից սկսած խայտառակ վիճակ է։ Կիսատ-պռատ մշակման հետքեր երևում էին, բայց Լանջիկից մինչև Ազատան ճանապարհը սիփ-սպիտակ էր։ Երեկոյան արդեն սահադաշտ դառնալը երաշխավորված է, ինչը կարող է դառնալ ավտովթարների ու մահերի պատճառ։
Ի դեպ, Ազատանից Գյումրի հատվածում արդեն իսկ սարսափելի ավտովթար էր գրանցվել՝ խլելով 3 մարդու կյանք, 2-ն էլ վիրավոր էին։ Բայց Շիրակի մարզպետին նման մանրուքները չեն հուզում, նա, ըստ էության, հանցավոր անգործության է մատնված։ Խայտառակ անպատասխանատվություն է տիրում նաև Գյումրի-Արմավիր ճանապարհին, որտեղ, կարծես, ընդհանրապես ոչ մի աշխատանք արված չէր։ Դե հո Նիկոլ Փաշինյանի աղանդի համար կեղծ պատարագ կազմակերպել չէ, որ մարզի պաշտոնյաներով լծվեն քահանա «վերբովկա» անելու ու պատարագի տեքստ խմբագրելու գործին։
Կարդացեք նաև
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ գրում է․
Էլի երեք զոհ ավտովթարից, այսօր 3 ժամ առաջ՝ Շիրակի մարզի Ազատանի ճամփին: Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին:
Պետությունը, չնայած կարիքին ու մեր պնդումներին, չունի Հայաստանում մահացու վթարների բուն պատճառների մասին հանգամանալից վերլուծություն (ալկոհոլ, թմրանյութ, անվադողեր, արագության գերազանցում, մեքենայի տեխնիկական վիճակ, ճանապարհների կահավորում եւ գծանշում, ճանապարհների վիճակ, փողով առած վկայականը, վարորդի հոգեկան վիճակը, ամրակապը, երեխայի նստատեղը եւ այլն):
Պետությունը ունի եւ պնդում է, թե մահացել են… ճանապարհատրանսպորտային պատահարից… Թե ինչից է եղել ՃՏՊ-ն կոնկրետ, հայտնի է քննիչներին, ու չի համակարգվում ու վերլուծվում: 1000 բան կա, որ հարկավոր է փոխել ու կարգավորել այն երկրների փորձով, որտեղ ամենացածր մահացությունն է գրանցվում ճանապարներին:
Բուն պատճառների խորքային վերլուծությունն է, որ կարող է ճանապարհատրանսպորտային ռիսկերի արդյունավետ կառավարում ապահովել: Քայքայվեցինք բացատրելով, որ չի կարելի է այս ոլորտում ընդհանուր կառավարմամբ խնդիրները արդյունավետ լուծել: Անարդյունավետ, պատահական, կետային լուծումներ լինում են (փորձանքի տեղում արագաչափ կամ մեկ այլ բան դնել …) իհարկե, բայց դա համակագային փոփոխությունների չի հանգեցնում:
Աղոթքը եւ հայելիներից կախած թալիսմանները չեն օգնում, «զգույշ քշեք», «դանդաղ քշեք», «հիշեք, որ ձեզ տանը սպասող կա» բնույթի հորդորները, պատարագներին մոլեռանդ մասնակցությունը, բուռն սրտիկումները աշխարհի տարբեր քաղաքներից չեն օգնում, կամ քիչ են օգնում… Վե՞րջը:


















































