Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակվել է «Զինվորական հաշվառման, զորակոչի, բժշկական զննության ընթացակարգերի, զինծառայությունից ազատման, տարկետման հիմքերի, զինծառայության վայրերի վիճակահանության, վարժական հավաքներին ներգրավելու, ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում ընդունված որոշումների բողոքարկման կարգի վերաբերյալ» ուղեցույցի թարմացված տարբերակը՝ իրավական ակտերում կատարված փոփոխություններով պայմանավորված։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ուսումնասիրելով ոլորտին առնչվող օրենսդրական վերջին փոփոխությունները, պատրաստել էր նույն ուղեցույցը, որը նպատակ ուներ համակարգված և մատչելի ներկայացնել զորակոչի և զինծառայության ոլորտում գործող իրավական կարգավորումները։
Ուղեցույցում ներկայացված են զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, ինչպես նաև պահեստազորում հաշվառված անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև բողոքարկման մեխանիզմները։
Ուղեցույցից կարող են օգտվել ինչպես վերոնշյալ անձինք և նրանց հարազատները, այնպես էլ ոլորտով հետաքրքրվող բոլոր անձինք։
Կարդացեք նաև
ՀՔԱՎ


















































