Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ հանրային գործունեությունը՝ բիզնեսով ենք զբաղվել. Ավինյանը պարզաբանեց՝ ոնց է հարստացել

Դեկտեմբեր 29,2025 12:05

Ի պատասխան լրագրողի՝ ասուլիսում հնչեցրած հարցի, որ հայտարարագրերն ուսումնասիրելիս իր եկամուտներն անընդհատ աճում են, գուցե կիսվի փորձով, թե ինչպես է հարստանում, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ մինչեւ հանրային գործունեություն ծավալելը ինքը եւ իր ընտանիքի անդամները բիզնեսով են զբաղվել: Նաեւ նշեց, որ այդ հարցի պատասխանը թափանցիկորեն արտացոլված է հայտարարագրում:

Եկեղեցու վերաբերյալ հարցին էլ այսպես արձագանքեց. «Հայ Առաքելական եկեղեցին իր ծառայությունն է մատուցում Աստծուն եւ հայ ժողովրդին: Ինչպես յուրաքանչյուր ծառայություն մատուցող ինստիտուտ՝ եկեղեցին եւս ունի նորոգման կարիք, որը պարտադրում է ժամանակը: Հին բարքերով, կեղծավորությամբ, իրականությունից կտրվածությամբ ինստիտուտները չեն կարող մատուցել այն  ծառայությունները, ինչպես պահանջում է արդի ժամանակը:

Մասնավորապես կարծում եմ, որ եկեղեցին ունի որոշակի նորոգման կարիք… Ես վստահ եմ, որ նորոգումը տեղի է ունենալու հենց եկեղեցու ներսից, թեկուզ դանդաղ տեմպերով, բայց որոշակի կեղծավորության շղարշը պետք է պատռվի, մենք պետք է վստահ լինենք, որ եկեղեցին ազնիվ է եւ անկեղծ իր հոտի հետ»:

Ասուլիսն՝ ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031