Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաներին բախված մեքենայի վարորդը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին էր․ Shamshyan.com

Դեկտեմբեր 29,2025 13:13

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին, որի ժամանակ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով էլ «Toyota»-ն մասամբ հայտնվել էր կայանված «Tesla»-ի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Range Rover»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աշոտ Միրումյանը։

Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Միրումյանի հայրը Վախթանգ Միրումյանն է, ով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալն էր, ում վերջերս էր կալանավորել հակակոռուպցիոն կոմիտեն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031