Լրահոս
Օրվա լրահոսը

2025թ․-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում․ ԱՄՆ դեսպան

Դեկտեմբեր 29,2025 13:27

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի Ամանորի ուղերձը

Տոներին ընդառաջ շնորհակալ լիելու առիթներ շատ կան։ 2025թ․-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։ Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նախագահ
Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։

Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ: Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը։

ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակցերի անունից շնորհակալություն եմ հայտնում բարեկամության և գործընկերության համար։ Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք: Թող գալիք տարին լինի խաղաղության և ուրախության  տարի։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031