Որո՞նք են Հայաստանի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրները: GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների պատկերը հետեւյալն է: 37,1 %-ը նշել է անվտանգային խնդիրները, 23,4%-ը՝ ցածր աշխատավարձերն ու թոշակները, 13,8-ի կարծիքով՝ տնտեսական վիճակը:
13,3%-ը կարծում է, որ ամենակարեւոր խնդիրը գործազրկությունն է, իսկ 12%-ը նշում է գնաճն ու ինֆլյացիան,11,3%-ին մտահոգում է կրթական համակարգը: Միայն 3%-ն է նշել, որ ամենակարեւորը գերիների վերադարձի խնդիրն է, պետություն-եկեղեցի հակամարտությունը կարեւորել է 4,7%-ը: Արցախի հիմնախնդիրը կարեւոր է համարել 2,5%-ը:
Հարցվածների 34,7%-ը կարծում է, որ Հայաստանում ամեն ինչ սխալ ուղղությամբ է գնում,22,1%-ի կարծիքով՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ է գնում: 13,6% համոզված է, որ Հայաստանում ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում:
Կարդացեք նաև
Հարցվածների 32%-ը գտնում է, որ Հայաստանում վերջին ամիսներին անտարբերություն եւ ապատիա է տիրում, իսկ 31%-ի կարծիքով՝ լարվածություն եւ ագրեսիա, միայն 9,8%-ն է կարծում, որ Հայաստանում շատ լավ տրամադրություն է տիրում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































