Հավատո՞ւմ եք, որ դուք եւ ձեր նման մարդիկ կարող եք ազդել մեր երկրում ընդունվող որոշումների վրա. GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների պատկերը հետեւյալն է: 36,9 %-ը պատասխանել է միանշանակ այո, 17,4%-ը՝ ավելի շուտ այո, 11,8%-ը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ, 30,3%-ը՝ միանշանակ ոչ:
Արդյոք Հայաստանում մարդիկ վախենո՞ւմ են իրենց կարծիքը բացահայտ հայտնել: Այս հարցին տրված պատասխանները հետեւյալ պատկերն ունեն. 20,3%-ը պատասխանել է՝ միանշանակ վախենում են, 14,4%-ը՝ ավելի շուտ վախենում են, 15%-ի կարծիքով՝ ավելի շուտ չեն վախենում, 48,1%-ը կարծում է, որ միանշանակ չեն վախենում:
Կարդացեք նաև
Ինչպես եք գնահատում ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում: Այս հարցման մասնակիցների պատասխանները հետեւյալ պատկերն ունեն. 31,5%-ը քաղաքական կիրավիճակը բնորոշել է շատ լարված, 31,2%-ը՝ ավելի շուտ լարված, 23,2%-ի կարծիքով իրավիճակը ավելի շուտ հանգիստ է, 9,6%-ը կարծում է, որ քաղաքական իրավիճակը լիովին հանգիստ է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































