Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 29-ի արտահերթ նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու եւ ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ համալրելով մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները։
Սյունիքի մարզի Գորիս համայնքի թիվ 34 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Դավիթ Անդրանիկի Գասպարյանը:
Շիրակի մարզի Արթիկ համայնքն ընգրկող թիվ 33 ԸԸՀ-ի անդամի թափուր երկու պաշտոնները համալրել են Վաղինակ Արամի Հովհաննիսյանը և Սարգիս Արհեստակի Խաչատրյանը:
Շիրակի մարզի Գյումրի համայնքն ընդգրկրող թիվ 32 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Անահիտ Սեյրանի Արտոյանը:
Կարդացեք նաև
Շիրակի մարզի Գյումրի համայնքն ընդգրկրող թիվ 30 ԸԸՀ-ի անդամի թափուր երկու պաշտոնը համալրել են Սարգիս Սամվելի Մեքինյանը և Նարինե Սարգսի Ղազարյանը:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն ընդգրկող թիվ 27 ԸԸՀ-ի անդամի թափուր երկու պաշտոնները համալրել են Վարդուհի Անդրանիկի Արսենյանը և Գոռ Համլետի Գևորգյանը:
Երևանի թիվ 4 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Արամ Աշոտ Խաչատրյանը:
Երևանի թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Լիլիթ Մարտինի Մանուկյանը:
Քվեարկություններն իրականացվել են նախապատվության քվեակարգով։
Սյունիքի մարզի Կապան համայնքն ընդգրկող թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնն ապրիորի համալրել է Էդգար Յուրիկի Հարությունյանը, իրենից բացի այս պաշտոնի համար դիմող չի եղել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով


















































