Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ուսումնասիրում է Գառնիում կաթողիկոսի հասցեին հնչած հայտարարությունը

Դեկտեմբեր 29,2025 14:33

Դատախազությունն ուսումնասիրում է Գառնիում վարչապետի մասնակցությամբ պատարագի եկած Գառնիի համայնքապետարանի աշխատակից, Փաշինյանի աջակից Էդվարդ Ստեփանյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարությունը։

Ստեփանյանը, հիշեցնենք, խոսելով Վեհափառ Հայրապետի մասին, հայտարարել էր, թե «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։

Դատախազությունից ԶԼՄ-ներին հայտնել են, որ ուսումնասիրություն է իրականացվում։ Եթե դատախազությունը պարզի, որ հանցակազմ կա, գործը կուղարկվի քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031