Արդյոք հայ հասարակության շրջանում կա՞ համերաշխություն ձեւավորելու անհրաժեշտություն. GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների պատկերը հետեւյալն է. 73,4 %-ը պատասխանել է միանշանակ այո, 15,8 %-ը՝ ավելի շուտ այո, իսկ 6,7%-ը՝ միանշանակ ոչ:
Հարցին՝ ո՞ր գործոններն են խոչընդոտում հասարակության համերաշխությանը Հայաստանում, 32,6 %-ը պատասխանել է կեղծ տեղեկատվությունը, 27,8 %-ը՝ սոցիալական անհավասարությունը, 25,5%-ը պետական կառույցների նկատմամբ անվստահությունը, 21,4%-ը՝ քաղաքական բեւեռացումը:
Հարցումներով պարզվել է, որ Հայ Առաքելական եկեղեցուն լիովին վստահում է 55,8%-ը, ավելի շուտ վստահում է 15,6%-ը, իշխանություններին լիովին վստահում է 17,8%-ը, ավելի շուտ վստահում է 20,8%-ը: Իշխանություններին ընդհանրապես չի վստահում 45,1 %-ը, ավելի շուտ չի վստահում 11,4%-ը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































