Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է կատարում Իշխան Սաղաթելյանին պատկանող գույքի առնչությամբ

Դեկտեմբեր 29,2025 18:07

«Ազդարար» կայքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ հրապարակվել է հետեւյալ ծանուցումը

«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է թիվ 22-14-23 ուսումնասիրությունը։

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով, ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին և ստացված տվյալների առնչությամբ ներկայացնել դիրքորոշում:

Միաժամանակ, հայտնում եմ, որ իրավունք ունեք ներկայացնելու հայտարարագիր, որը ներառում է հետևյալ տվյալները.

1) անձին և նրա ընտանիքի անդամներին՝ հայտարարագրի ներկայացման պահին պատկանող գույքը.

2) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների պարտավորությունները միմյանց և երրորդ անձանց նկատմամբ.

3) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների բոլոր բանկային հաշիվների ցանկը՝ Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս.

4) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների եկամուտները և դրանց աղբյուրները.

5) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների՝ գույք օտարելու կամ ձեռք բերելու գործարքները և դրանց ֆինանսավորման աղբյուրները.

6) ուսումնասիրության առարկա գույքի առնչությամբ այլ հանգամանքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031