Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատություններում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ հաստատության գործունեության կարևոր ուղղություններից է

Դեկտեմբեր 29,2025 20:20

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել «Շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատություններում պահվող անձանց իրավունքների իրացման հնարավոր մեխանիզմները» թեմայով քննարկում:

➡️ Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների, հոգեբուժական կազմակերպությունների, շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

➡️ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը՝ ողջունելով հյուրերին, կարևորել է հանրային տարբեր դերակատարների մասնակցությամբ այս ձևաչափով քննարկման անցկացումը և ընդգծել, որ շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատություններում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ հաստատության գործունեության կարևոր ուղղություններից է և խնդիրները գտնվում են անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։

📌 Քննարկման ընթացքում ներկայացվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց ազատ տեղաշարժի, ինչպես նաև զբաղվածության, աշխատանքի և կրթության իրավունքների իրացմանն առնչվող մի շարք հարցեր:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031