Լրահոս
Օրվա լրահոսը

Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. Ճանապարհային դեպարտամենտ

Դեկտեմբեր 29,2025 22:11

Տեղեկացնում ենք, որ ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։

Երբ ջերմաստիճանը նվազում է -7С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-ավազային խառնուրդն ավելի ուշ է ներգործում։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օգտագործվում են ավազ և խարամ, որոնց տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։

Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել։

Հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վարեք դանդաղ, պահպանեք սովորականից առավել մեծ հեռավորություն դիմացի մեքենայից, ինչպես նաև մի՜ խոչընդոտեք ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքներին և հետևեք բոլոր հրահանգներին։

 

Ճանապարհային դեպարտամենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031