Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական բոլոր գործընթացները Խաչիկ Գալստյանի մասնակցությամբ եղել են օրենքի սահմաններում․ Սոս Հակոբյան

Դեկտեմբեր 30,2025 16:14

«Պարոն Գալստյանը մեղքը չի ընդունում», – Հակակոռուպցիոն դատարանի բակում «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի փաստաբան Սոս Հակոբյանը։

Նա վստահեցրեց՝ ընդհանրապես չկան նյութեր, ապացույցներ, որոնցից կարելի է ենթադրել, որ որևէ հանցագործություն է տեղի ունեցել․ «Մենք պնդում ենք, որ նախընտրական բոլոր գործընթացները Խաչիկ Գալստյանի մասնակցությամբ եղել են բացառապես օրենքի սահմաններում, և այդ ընթացքում որևէ քրեական օրենսգրքի հոդվածի խախտում տեղի չի ունեցել»։

Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031