Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանի օգնականի` Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց, փոխարինվեց տնային կալանքով և գրավով

Դեկտեմբեր 30,2025 18:45

Բագրատ սրբազանի օգնականի` Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով, հայտնել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունու կողմից։

Արդյունքում՝ 2025 թվականի հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով։

Դատավոր Վազգեն Ռշտունին փաստաբանական համայնքում ընկալվում է որպես կայացած և վստահություն ներշնչող մասնագետ, որի մասնագիտական հեղինակությունը տարիներ շարունակ հաստատված է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031