Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլում հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին:
Ի դեպ, Մագնուս Կարլսենը կանոններ է խախտել՝ տախտակի վրա խաղաքարերը խառնել, ապա սեղմել է ժամացույցի կոճակը՝ առանց դրանք ամբողջությամբ դասավորելու: Նրա օգտին տեխնիկական պարտություն է գրանցվել, իսկ Հայկ Մարտիրոսյանը հաղթող է ճանաչվել:


















































