Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց` Նազելի Բաղդասարյանի հրապարակումը գտնվում է խոսքի ազատության սահմաններում

Դեկտեմբեր 30,2025 19:57

AM իրավաբանական ընկերությունը տեղեկացնում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու, հերքում տարածելու և 9.000.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Հայցը ներկայացվել էր Նազելի Բաղդասարյանի կողմից այս տարվա հունիսի 17-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար, որտեղ վերջինս քննադատել էր Սամվել Կարապետյանին։

Դատարանը չընդունեց հայցվորի փաստարկները և գտավ, որ Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը։

Նազելի Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը»:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ֆեյսբուքյան իր էջում Նազելի Բաղդասարյանը գրել էր. «Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»։

Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։

Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։

Հ.Գ. Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։

Ինքնալուստրացիա մինչև վերջ։

Խայտառակվե՛ք, կանգ մի առեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031