Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝ մի շարք օբյեկտների պահպանությունը Ոստիկանությունից փոխանցվում է մասնավոր պահնորդական կազմակերպություններին

Դեկտեմբեր 30,2025 22:04

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն օրենսդրական նոր կարգավորումներ․ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 30-ին հանդիպել է պահնորդական գործունեություն ծավալող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Մասնակցել են նաև ՆԳ նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝ մի շարք օբյեկտների պահպանությունը Ոստիկանությունից փոխանցվում է մասնավոր պահնորդական կազմակերպություններին։

Այդ համատեքստում Արմեն Մկրտչյանը նշել է, որ գործընթացի սահուն անցման նպատակով ՆԳ նախարարությունը, որպես լիազոր մարմին, պատրաստ է մեթոդապես աջակցել մասնավոր հատվածին՝ պահպանությունը պատշաճ իրականացնելու համար: Նա նշել է, որ այդ օբյեկտները ունեն առանձնահատկություններ, որոնք կարևոր է տիրապետել և դրանց պահպանությունն առավել զգոն կազմակերպել։

Միաժամանակ Արմեն Մկրտչյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև օրենսդրական մյուս կարգավորումները, ըստ որոնց՝ լիցենզիա ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել օրենքով սահմանված նոր պահանջներին և այդ պահանջները չկատարելու դեպքում նախարարությունն իր մանդատի շրջանակում հետամուտ կլինի պահնորդական կազմակերպությունների լիցենզիայի գործողության դադարեցմանը։

Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության իրականացման ընթացքում առաջացած կազմակերպչական և իրավական խնդիրները, պետական օբյեկտների պահպանության առանձնահատկությունները։

Անդրադարձ է կատարվել նաև անձնակազմի համալրման և պատրաստվածության հարցերին, պահնորդների տարիքային շեմին և զենքի լիցենզավորման գործող ընթացակարգերին։ Կազմակերպությունների կողմից բարձրաձայնված խնդիրները գույքագրվել են՝ դրանց արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարևորել են համագործակցությունը՝ վստահեցնելով, որ պատշաճ կերպով ապահովելու են պահպանությունը և պատրաստակամություն հայտնել ներգրավվել առաջարկվող լուծումների մշակման գործընթացում, իսկ ՆԳ նախարարությունը մշտադիտարկելու է ընթացքը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ոլորտի լավարկման նպատակով նմանօրինակ հանդիպում-քննարկումները շարունակական են։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031