Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի չեմպիոն. «Եկել եմ աջակցելու հայ մարզիկներին»

Դեկտեմբեր 30,2025 23:54

«Որպես մարզիկ, ինձ բոլոր սպորտաձեւերը դուր են գալիս։ Ու քանի որ այս շոուի ընթացքում հանդես են գալու մի շարք հայ տղաներ, եկել եմ աջակցելու, հպարտանալու իրենց հաղթանակներով։ Գլխավոր մենամարտերից կառանձնացնեմ Արման Ծառուկյանինը ու Դավիթ Խաչատրյանինը։ Եվ որպես մարզիկ, իրենցից ակնկալում եմ հաղթանակ։

Այսպիսի մարզական միջոցառումները նպաստում են Հայաստանի հանրահռչակմանը։ Շատ մարդիկ են գալիս մեր երկիր։ Այս առումով չեմ կարող չնշել Արման Ծառուկյանին, որն աշխարհահռչակ մարզիկ է եւ անձամբ ճանաչել է տալիս մեր երկիրը, որ շատ մարդիկ ծանոթանան մեր մշակույթին, ճանաչեն հայ ժողովրդին։

Ես ինքս լինելով բռնցքամարտիկ՝ սիրահարված եմ բռնցքամարտին։ Այսպիսի մենամարտերը ինձ հետաքրքիր են դիտելու առումով, դրա համար եմ հիմա այստեղ։ Բայց միակ բանը, որ կարող եմ ասել, խառը մենամարտեր չեմ տեղափոխվի եւ մինչեւ կարիերայիս ավարտը ես կլինեմ բռնցքամարտում»,- ասաց բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը Aravot.am-ին ՄՀՀ-ում, «Hype ES» մենամարտերի մեկնարկից առաջ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031