Լրահոս
Օրվա լրահոսը

Սա շատ մեծ քայլ է մեր հաղթանակի համար, այն հաղթանակի համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան. News.am

Դեկտեմբեր 31,2025 00:38

Անկեղծ ասեմ՝ սպասելի չէր ու դրանով նաև շատ ուրախալի էր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանքը տնային կալանքով և գրավով փոխարինելու դատարանի որոշմանը։

«Տեսել եք երևի, որ շատ տեղերում իրադարձություններ են տեղի ունենում, օրինակ, Տաշիր քաղաքում հրավառություն էին մարդիկ կազմակերպել, շնորհավորանքներ ենք ստանում, շատ ոգևորված ենք մարդկանց վերաբերմունքից ու այն աջակցությունից, որը զգում ենք»,–ասաց նա։

Հարցին՝ որքա՞ն գրավ է կիրառել դատարանը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Գրավը բավական մեծ է, շատ մեծ գրավ են կիրառել, նաև սահմանափակել են բոլոր տեսակի շփումները, միայն ընտանիքի շատ նեղ շրջանակի է թույլատրված տեսակցել նրան, օրինակ, ես իրավունք չունեմ տեսակցելու։

Սա առաջին քայլն է, սա շատ մեծ քայլ է մեր հաղթանակի համար, այն հաղթանակի համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը, որի համար պայքարում ենք բոլորս։ Ու այս քայլով մենք պետք է հասնենք այն հասարակությանը, այն երկրին, որտեղ տեղ չկա պառակտմանը, որտեղ համախմբություն է լինելու, համախմբված հասարակություն ենք ունենալու և որտեղ մենք զգալու ենք որպես ուժեղ երկրի քաղաքացի մեզ։ Այս ամբողջ պայքարը դրա համար է»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031