Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան-Արցախ հիմնադրամը» նվիրաբերել է 45 միլիոն դոլարի կենսական նշանակության դեղամիջոցներ Հայաստանին և Լիբանանին

Դեկտեմբեր 31,2025 14:56

2025 թվականի ընթացքում «Հայաստան-Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) նվիրաբերել է ընդհանուր արժողությամբ 45 միլիոն դոլարի կենսական նշանակության դեղամիջոցներ՝ 41 միլիոն դոլարի` Հայաստանին և 4 միլիոն դոլարի` Լիբանանին։

Այս դեղամիջոցներն ու բժշկական պարագաները տարվա ընթացքում ուղարկվել են ծովային և օդային ճանապարհով՝ 30 առանձին առաքումներով։

«Մենք բարձր ենք գնահատում մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների կողմից արժեքավոր դեղամիջոցների նվիրաբերումը, որոնք «Հայաստան-Արցախ Հիմնադրամի» երկարամյա գործընկերներ են», նշել է ՀԱՀ-ի նախագահ Հարութ Սասունյանը։

Վերջին 36 տարիների ընթացքում, ներառյալ իր նախորդ կազմակերպության՝ «Միացյալ հայկական հիմնադրամի» միջոցով իրականացված առաքումները, ՀԱՀ-ը Հայաստանին և Արցախին մատակարարել է ընդհանուր 1.1 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն՝ 168 օդային և 2624 ծովային առաքումներով։

«Հայաստան-Արցախ հիմնադրամին» պարբերաբար անվճար տրամադրվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կենսական նշանակության դեղամիջոցներ և բժշկական պարագաներ։ Մենք մեծապես գնահատում ենք Ձեր առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք շարունակել այս արժեքավոր օգնությունը հասցնել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», հավելել է Սասունյանը։

«ՀԱՀ բարեգործական կազմակերպությանը կատարված բոլոր նվիրատվությունները հարկային արտոնություններ են ստանում Միացյալ Նահանգներում»։

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031