Տարին բարդ էր ու հագեցած իրադարձություններով, բայց լրահոսի մեջ եղել են նաև պահեր, որոնք մեզ ժպիտ են պարգևել, հպարտության առիթ տվել կամպարզապես հուզել։
Aravot.am-ն առանձնացրել է տարվա TOP 5 դրական լուրերը, որոնք արժե հիշել 2026-ը դիմավորելուց առաջ ։
1️⃣․ Տարվա ընթացքում հպարտանալու առիթներ տվեց Լևոն Արոնյանը։ Հուլիսին Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային:
Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային
Կարդացեք նաև
2️⃣․ Արցախցի Արեն Նազարյանը բռնի տեղահանության ժամանակ, երբ 13 տարեկան էր, 40 ժամ ղեկին էր անցկացրել և ընտանիքին Ստեփանակերտից հասցրել Գորիս։ Նա 2025-ին պարգևատրվեց համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակով:
3️⃣․ Հայ պատանիների հաջողությունները միջազգային օլիմպիադաներում թերևս ամենասպասված ու ամենաուրախալին են։
ՀՀ թիմը 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճեց Բուլղարիայի Շումեն քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում (EJOI):
4️⃣․ Հայկական լավաշը հայտնվեց Ամերիկյան «CNN» միջազգային լրատվականի հրապարակած «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկում։
5️⃣․ Հայաստանի ազգային հավաքականի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Զագրեբում՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտում 10:1 հաշվով բացահայտ առավելությամբ հաղթեց Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակային ու երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


















































