Սիրելի հայրենակիցներ,
2025 թվականի ողջ ընթացքում մենք բաց, թափանցիկ և պարզ ձևով ներկայացրել ենք, թե ինչ խնդիրներ ունի մեր պետությունը, ինչ սխալ որոշումներ են ընդունվել իշխանությունների կողմից, և այդ սխալներից որոնք են եղել անփորձության ու անփութության հետևանք, իսկ որոնք՝ մեր պետության համար ճակատագրական դարձած դիտավորությամբ արված սխալներ։
Մեծ հաշվով, սրանով ենք զբաղված եղել այս տարի, և նաև դրա շնորհիվ է, որ այսօր բոլորի համար արդեն հասկանալի է, թե ինչ իշխանություն ունենք։ Հիմա անհրաժեշտ է մարդկանց ցույց տալ, թե ինչ լուծումներ կարող է գտնել ընդդիմությունը։
Ես բազմիցս ասել եմ, որ իշխանությունը լավ գիտի՝ ինչ է անում, սակայն մեծ հարց է, թե արդյո՞ք ընդդիմությունը գիտի իր անելիքը։
Կարդացեք նաև
2026 թվականին մենք կենտրոնանալու ենք հենց ընդդիմության անելիքների վրա։
Շատ բաց խոսելու ենք, ցույց ենք տալու, թե ինչ է պետք անել, որպեսզի երկրում վերջապես տեղի ունենան այդքան սպասված փոփոխությունները։
Այսպիսով, հաջորդ տարվա մեր հիմնական անելիքը մատնանշելով՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ հաջողվելու է համախմբվել և շարժվել առաջ։ Ուրեմն շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում առողջ միտք ու մարմին՝ սպասվող հաղթանակներին ընդառաջ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ


















































