Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի նստավայրի վրա «գրոհած» անօդաչու թռչող սարքի տվյալները փոխանցվել են ԱՄՆ-ին

Հունվար 02,2026 11:44

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նովգորոդյան նստավայրի վրա ուկրաինական հարձակման ժամանակ խոցված ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքի տվյալները փոխանցվել են ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցչին: Հայտնում է Իզվեստիան, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետը Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ ռազմական կցորդի հետ և նրան հանձնել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նախագահական նստավայրը անօդաչու թռչող սարքերով գրոհելու փորձի վերաբերյալ նյութեր։

«2025 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի երթուղու վերծանված տվյալները փոխանցվել են Միացյալ Նահանգներին՝ Մոսկվայում», – նշված է հաղորդագրության  մեջ։

Հիշեցնենք՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտնել էր. Նովգորոդում ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակում գործած 91 ուկրաինական ԱԹՍ-ները ոչնչացվել են:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «լիակատար անմտություն էր» համարել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և արևմտյան լրատվամիջոցների կողմից ՌԴ նախագահի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հերքումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031