Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ազատելու հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում պաշտոններում». «Հանրային հսկող»

Հունվար 02,2026 11:50
«Հանրային հսկող». Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում:

Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ Գործերը մակագրվել են տարբեր դատավորների։

Չնայած դատարանները հաստատում են, որ ազատման հրամանները եղել են իրավական խախտումներով, նախկին աշխատակիցներին վերականգնելու փոխարեն, չգիտես ինչու, նրանց տրվում է ընդամենը մի քանի ամսվա աշխատավարձի չափով փոխհատուցում, այն էլ սակագնի հաշվին:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ընդամենը մի քանի շաբաթ անց ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Վերջինս իր պաշտոնավարման հենց առաջին օրերից սկսեց ազատել ընկերության փորձառու և երկարամյա մասնագետներին, որոնք համարվում էին ոլորտի պրոֆեսիոնալ կադրեր՝ փոխարինելով նրանց ՔՊ-ականներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031