Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում պլաստիկե որոշակի իրերի օգտագործման արգելք է սահմանվել

Հունվար 02,2026 13:24

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը տեղեկություն է տարածել սննդամթերքի հետ շփման համար նախատեսված պլաստմասսե որոշ իրերի օգտագործման արգելքի վերաբերյալ, որը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը:

Արգելվում է պլաստմասսայից պատրաստված պատառաքաղների, դանակների, գդալների, փայտիկների, ափսեների, ծծակների, խմիչք խառնելու ձողիկների, լայնացված պոլիստիրոլից (EPS) պատրաստված սննդամթերքի տարաների և դրանց կափարիչների, լայնացված պոլիստիրոլից պատրաստված բաժակների և դրանց կափարիչների արտադրությունը (բացառությամբ արտահանման նպատակով), ներմուծումը և շուկայում տեղադրումը։

Ինչպես նաև արգելվում է հասարակական սննդի օբյեկտների կողմից պլաստմասսայից պատրաստված միանգամյա օգտագործման սննդամթերքի տարաներով և բաժակներով սպառողին պատրաստի սննդամթերքի մատակարարումը», – ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարության պարզաբանմամբ՝ կարգավորումը չի տարածվում պլաստմասսայից պատրաստված միանգամյա օգտագործման փաթեթավորման իրերի վրա, որոնք նախատեսված են փաթեթավորված սննդամթերքի համար։ Նրանք նաև նշում են, որ որոշումը ներառում է որոշակի անցումային շրջան։

«Պլաստմասսայից պատրաստված պատառաքաղները, դանակները, գդալները, փայտիկները, ափսեները, ծծակները, խմիչք խառնելու ձողիկները, լայնացված պոլիստիրոլից պատրաստված սննդամթերքի տարաները և դրանց կափարիչները, լայնացված պոլիստիրոլից պատրաստված բաժակները և դրանց կափարիչները, որոնք շուկայում են մինչև որոշման ուժի մեջ մտնելը, կարող են մնալ շուկայում մինչև որոշման ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս։

Նմանապես, պլաստմասսայից պատրաստված միանգամյա օգտագործման սննդամթերքի տարաներով և բաժակներով հասարակական սննդի օբյեկտների կողմից սպառողին պատրաստի սննդամթերքի մատակարարումը թույլատրվում է որոշման ուժի մեջ մտնելուց (2026 թվականի հունվարի 1-ից) հետո վեց ամսվա ընթացքում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031