Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնի շահերը մեր տարածաշրջանում կարող են տուժել». Լարիջանի

Հունվար 02,2026 16:45

Իրանի իշխանությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք որակելով «ուղղակի միջամտություն իսլամական հանրապետության ներքին գործերին»։

«Թրամփը պետք է հստակ հասկանա, որ ամերիկյան միջամտությունը մեր ներքին խնդիրներին կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանում իրավիճակի սրմանը՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ շահերը»,-այսօր հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի մոտեցումները բացահայտում են վերջին իրադարձությունների շարժիչ գործոնները»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

Թրամփի հայտարարություններին անդրադարձել է նաև Պաշտպանության խորհրդում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Ալի Շամխանին։ «Մենք կկտրենք ցանկացած ձեռք, որ կփորձի այս կամ այն պատրվակով խաթարել Իրանի անվտանգությունը»,- նշել է Շամխանին։

Նրա խոսքով՝ իրանցի ժողովուրդն ամերիկյան «փրկության» գինը լավ գիտի։

«Դրա ամենավառ վկայություններն են Իրաքում, Աֆղանստանում, Գազայում տեղի ունեցած իրադարձությունները», – ասել է նա։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031