Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր զինված ուժերը պատրաստ են և հստակ գիտեն, թե ուր թիրախավորել Իրանի ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգության դեպքում․ Սեյեդ Աբբաս Արաղչի

Հունվար 03,2026 10:35

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գրառումն X սոցիալական ցանցում

Փոխարժեքի ժամանակավոր տատանումներից տուժած Իրանի բնակիչները վերջին շրջանում խաղաղ բողոքի ակցիաներ են անցկացնում, ինչի լիակատար իրավունքն ունեն:

Սակայն դրանից բացի մենք ականատես ենք եղել բռնի անկարգությունների առանձին դեպքերի, այդ թվում՝ ոստիկանական տեղամասի վրա հարձակման և ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլների» նետման:

Հաշվի առնելով, որ նախագահ Թրամփը ԱՄՆ տարածքում տեղակայել է Ազգային գվարդիա, նա առավել քան որևէ մեկը, պետք է գիտակցի, որ հանրային սեփականության նկատմամբ հանցավոր հարձակումներն անթույլատրելի են։

Ահա թե ինչու նախագահ Թրամփի ուղերձը, որը հավանաբար կրում է այն մարդկանց ազդեցությունը, որոնք վախենում են դիվանագիտությունից կամ սխալմամբ կարծում են, թե այն անհրաժեշտ չէ, անհեռատես և վտանգավոր է։

Ինչպես նախկինում, Իրանի մեծ ժողովուրդը վճռականորեն կմերժի ցանկացած միջամտություն իր ներքին գործերին: Նմանապես, մեր հզոր զինված ուժերը պատրաստ վիճակում են և հստակ գիտեն, թե ուր թիրախավորել Իրանի ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգության դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031