«Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ՝ հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղը մերը չի եղել, այլ նաեւ՝ Հայաստանը։ Եվ Հայաստանը այլեւս մերն է բացառապես իր քայլերի եւ գործողությունների արդյունքում։
Ուրեմն, լսեք. մինչեւ ձեր՝ իշխանության ղեկին հայտնվելը ոչ միայն Հայաստանն էր մերը, այլ նաեւ Արցախը։ Եվ ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունը այսօր գտնվում է վտանգի տակ։
Եվ Փաշինյանի բոլոր նմանատիպ հայտարարությունները գալիս են մեկ անգամ եւս փաստելու, որ արցախյան պատերազմի արդյունքը ոչ թե անկարողության, պակաս սպառազինության, ձախողված կառավարման արդյունք է, այլ գիտակցված դավաճանական քայլ։ Եվ այդ քայլի արդյունքում մենք ունեցել ենք 5000 զոհ, 150 հազար մարդ մնացել է անտուն եւ այդ ամենի մեղավորը եւ պատասխանատուն անձամբ դու ես՝ Նիկոլ Փաշինյան։
Հետեւաբար, բոլոր այն փորձերը՝ արդարանալու, մարդկանց կրկին խաբելու, վերարտադրվելու, չի ստացվելու։ Ու երբ հայտարարում ես՝ ես երբեւէ զիջում չեմ արել, դու արել ես այդ զիջումները, եւ այդ զիջումների արդյունքում այսօր նաեւ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա իրականություն է, եւ այս ամեն ինչի համար դուք պետք է պատասխան տաք»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































