Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում իշխանության աջակիցների ու ՔՊ-ական պաշտոնյաների գրոհից հետո հանրությանը հայտնի դարձած Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի օգնական-զարմիկ Վրեժ Դուրգարյանի կրթության մասին Aravot.am-ը մի շարք նամակներ է ստացել: Մասնավորապես, որ Վրեժ Դուրգարյանը թատրոնի ղեկավար կազմում է հայտնվել միջնակարգ կրթության դիպլոմով:
Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել հենց թատրոնից: Ի պատասխան մեր հարցմանը՝ թատրոնից մասնավորապես հայտնեցին, որ առանց Վրեժ Դուրգարյանի գրավոր համաձայնության, ինչը սահմանում է Աշխատանքային օրենսգրքի 134 հոդվածը, մեզ իրավունք չունեն տրամադրել նրա կրթության վերաբերյալ տեղեկություններ՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկությունը անձնական տվյալ է եւ պաշտպանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 131 հոդվածով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































