Ուղևորներից մեկը՝ տաքսի վարող «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ խոսելով երկրի ապագայի մասին, նշել է. «Չեմ տեսնում երկրի ապագան, հավատո՞ւմ եք, չեմ կարողանում տեսնել, չգիտեմ, ահավոր խճճված վիճակ է, որովհետև չեմ պատկերացնում։ Ես ցավում եմ կորցնելուց, մենակ դա եմ ցավում։ Սարսափելի է դա։
… Ես Արցախի հետ ոչ մի կապ չեմ ունեցել, ոչ հարազատներ, ոչ բարեկամներ, ոչ մեկը: Առաջին անգամ Արցախում եղել եմ 1985 թվականին, ամուսինս իր աշխատողների հետ գնացել ենք մենք Արցախ, ու ես Արցախը տեսել եմ այդ ժամանակ, հիացած հետ եմ եկել։
… Որ տղաս մտավ ներս, ու ասաց՝ մամա, մենք չենք կրվել, մենք հաղթել ենք։ Ու ինքը ամաչում էր իմ աչքերի մեջ նայել։ Դե հիմա ասեք՝ ո՞նց կմտածես ապագայի մասին»։


















































