Լրահոս
Օրվա լրահոսը

Վենեսուելան հայտնվել է ԱՄՆ–Չինաստան մրցակցության կիզակետում. Սուրեն Սարգսյան

Հունվար 03,2026 18:30

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։

ԱՄՆ-ը բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ երբ Պեկինը սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ քթի տակ՝ Լատինական Ամերիկայում։ Դրա վառ ապացույցը Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչ Թրամփի գալը։ Լատինական Ամերիկայի և Չինաստանի միջև առևտուրը արդեն իսկ 2024 թվականին կազմել է շուրջ $500 մլրդ և աճի հսակայական միտում ունի։ Իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։

Ի դեպ, վենեսուելական չվերամշակված նավթի շուրջ 70 տոկոսը գնում է հենց Չինաստան, ինչը բնականաբար չի գոհացնում Թրամփի վարչակազմին։ ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան։ Այս տրամաբանությամբ հաջորդը, ամենայն հավանականությամբ, լինելու է Կուբան։

Ի դեպ, Լատինական Ամերիկայի նկատմամբ կոշտ դիրքավորում ունի պետքարտուղար Ռուբիոն, ով միաժամանակ զբաղեցնում է նաև անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նշանակվելուց օրեր անց Ռուբիոն իր առաջին օտարերկրյա ուղևորությունն իրականացրեց հենց Լատինական Ամերիկա, ինչը հստակ ուղերձ էր։

Ի դեպ, Վենեսուելայում իշխանափոխության հիմնական ճարտարապետներից մեկը հենց Ռուբիոն էր։ Այնպես որ Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար։

Նկարում ես և Մադուրոն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում Շակիրայի հետ երգում ենք Լենոնի Imagine-ը։ Ո՞վ կպատկերացներ, որ տասը տարի անց Մադուրոն հենց Նյու Յորքում կկանգնի ամերիկյան արդարադատության առաջ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031