«Իմ հանձնարարությամբ ԱՄՆ զինված ուժերը արտակարգ ռազմական գործողություն իրականացրին Վենեսուելայի մայրաքաղաքում… Սա ամերիկյան ռազմական հզորության և կարողության ամենացնցող, արդյունավետ և հզոր ցուցադրություններից մեկն էր ամերիկյան պատմության մեջ», – մամուլի ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում, ըստ ամենայնի, երևում է, թե ինչպես են նախագահ Թրամփը և ամերիկացի պաշտոնյաները հետևում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ԱՄՆ հարվածներին և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի «գերեվարմանը»։
Կարդացեք նաև
Ավելի վաղ Fox News-ի հետ զրույցում Թրամփը նշել էր, որ Վենեսուելայում այդ «աներևակայելի» գործողություններն ինքն «ուղիղ եթերում» դիտել է ինչպես հեռուստաշուո:
Նա նշել է, թե «երկիր մոլորակի վրա չկա որևէ երկիր, որը կարող է նման մանևր անել»:




















































