Ըստ CNN-ի աղբյուրների՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ բանակի էլիտար «Դելտա» ստորաբաժանման կողմից իրականացված «ռեյդի» արդյունքում ձերբակալվել են իրենց ննջասենյակում՝ գիշերվա կեսին, երբ քնած են եղել։
Fox News հեռուստաալիքի «Fox & Friends»-ի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է. «Մադուրոյի տունն ամրոցի պես էր՝ պողպատե դռներով, այսպես կոչված անվտանգության տարածքով, որտեղ ամենուր պողպատ էր։ Նա փորձեց թաքնվել այնտեղ, սակայն չհասցրեց: Մենք պատրաստ էինք հսկայական «փչող ջահերով» ճեղքել պողպատը, սակայն դրանք պետք չեկան»։
Թրամփը նաև հայտնել է, թե գործողությունը դեռ 4 օր առաջ պետք է սկսեին, սակայն վատ եղանակի պատճառով այն հետաձգվել էր:
«Հաճելի թռիչք էր, վստահ եմ՝ նրանց դուր է եկել»
Կարդացեք նաև
Թրամփի խոսքով՝ Մադուրոյին և նրա կնոջը Նյու Յորք տարել են նավով, այնուհետև՝ ուղղաթիռով: «Հաճելի թռիչք էր, վստահ եմ՝ նրանց դուր է եկել», – կատակել է նա:
Թրամփը հայտնում է՝ խոցվել է ուղղաթիռ, կան վիրավորներ
Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայում գործողության ընթացքում խոցվել է ուղղաթիռ, և մի քանի ամերիկացի զինծառայողներ վիրավորում են ստացել, սակայն զոհեր չեն եղել։
«Մի քանիսը վիրավորում են ստացել, բայց վերադարձել են և, կարծես, լավ վիճակում են», – ասել է նա:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն որևէ օդանավ չի կորցրել. «Մենք օդանավ չենք կորցրել. ամեն ինչ վերադարձրել ենք։ Դրանցից մեկը բավականին ուժեղ հարված է ստացել՝ մի ուղղաթիռ, բայց մենք այն վերադարձրել ենք»։
«Դիտել եմ ինչպես հեռուստաշու»
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Կարակասում այդ «աներևակայելի» գործողություններին ինքն «ուղիղ եթերում» է հետևել՝ ԱՄՆ պաշտոնյաների և գեներալների հետ միասին. «Ես երբեք նման բան չեմ տեսել։ Ես կարողացա դիտել դա իրական ժամանակում. դիտեցի կարծես հեռուստաշոու էի դիտում:
Զինվորականներ ինձ ասացին, որ երկրագնդի վրա չկա որևէ երկիր, որը կարող է այսպիսի մանևր կատարել»:



















































Միգուցե տարիքից է կամ էլ միգուցե պաշտոնից է, որ մարդու մեջ սկսում են նման մանկական հաճույքներ առաջանալ։ էս մարդու ասածներից տպավորություն չի ստացվում, որ մի գերտերության ղեկավար է խոսում, այլ դրա փոխարեն թվում է, թե մանկապարտեզի հանդես ես լսում։