Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չգիտեիք, հիմա գիտեք»․ Սպիտակ տան տեսահոլովակը՝ Մադուրոյի գերեվարման առթիվ

Հունվար 04,2026 11:05

Սպիտակ տունը, հավատարիմ արտասովոր բովանդակությամբ հրապարակումներ պատրաստելու սովորությանը, սոցիալական հարթակներում տարածել է «Եթե չգիտեիք, հիմա գիտեք» վերտառությամբ եւ The Notorious B.I.G-ի Hypnotize ռեփ երգի ուղեկցությամբ տեսահոլովակ, որտեղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասում է՝ «Արի՛, տա՛ր ինձ։ Այստեղ՝ Միրաֆլորեսում, կսպասեմ քեզ։ Երկար սպասել չտա՛ս, վախկո՛տ»։

Այնուհետեւ, հատված է տեղադրված շաբաթ կեսօրին Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսից, որտեղ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է՝ «Իսկ հիմա, եթե չգիտեիք, հիմա գիտեք»։

Հաջորդիվ տեսնում ենք արդեն գերեվարված նախագահ Մադուրոյի՝ ԱՄՆ ռազմական նավի վրա արված լուսանկարը, որտեղ նա ձեռնաշղթաներով է, իսկ աչքերը՝ կապված։

Հոլովակն ամփոփվում է Թրամփի դանդաղեցված քայլքով։

Նախկինում փաստվել է, սակայն, որ 2024-ին ասված Մադուրոյի խոսքերն ուղղված են եղել ոչ թե Թրամփին, այլ ընդդիմության առաջնորդին։

 

Ավելի վաղ, Սպիտակ տունը մեկ այլ արտասովոր գրառում էր կատարել՝ Թրամփի սեւ եւ սպիտակ պատկերի տակ պատկերելով «FAFO» հապավումը, որը հայհոյախոսություն է եւ կրում է մոտավորապես հետեւյալ իմաստը՝ խաղեր խաղալու դեպքում արդյունքը ցավոտ կլինի։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031