Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ես տանկային բրիգադներ, հրետանային դիվիզիաներ ունենալ, առաջնագծում մարտական հերթապահություն ունեցող մեծաթիվ անձնակազմ ու մեծաքանակ սպառազինություն, իսկ խնդիրը լուծվի այլ տեղ ու այլ պայմաններում»

Հունվար 04,2026 11:16 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Վենեսուելայի ու նրա նախագահի նկատմամբ ամերիկյան օպերացիան ռազմական տեսանկյունից այն բանի հաստատումն է, որ ժամանակակից պատերազմի մտահղացման, պլանավորման, վարման կանոնները ոչ միայն արմատական փոփոխությունների են ենթարկվել, այլ դարձել են շատ բազմաշերտ:

Ամիսներ շարունակ ԱՄՆ-ից բաց տեքստով անոնսում էին գործողություններ և պարզ է, որ այստեղ անսպասելիության գործոնի խնդիր չի դրվել:

Մյուս կողմից, գործողության բուն մարտական ֆազայի թիկունքում քարոզչական, հետախուզական, գործակալական, տեխնոլոգիական, դիվերսիոն, քաղաքական մեծածավալ միջոցառումներ են, որոնք հասունացրել և առավելագույնս մատչելի մատուցում էին կատարել բանակին և հատուկ նշանակության ստորաբաժանումներին:

Պարզ ասած, դու կարող ես տանկային բրիգադներ, հրետանային դիվիզիաներ ունենալ, առաջնագծում մարտական հերթապահություն ունեցող մեծաթիվ անձնակազմ ու մեծաքանակ սպառազինություն, իսկ խնդիրը լուծվի այլ տեղ ու այլ պայմաններում:

Ժամանակակից զսպման, կանխարգելման և ուժերի բալանս ապահովող մեխանիզմներն ու գործոնները մեծ փոփոխություններ են կրել:

Ովքեր երկարաժամկետ կտրվածքով գործում են այդ տրամաբանության մեջ, նրանք կարող են պատերազմը չսկսած էլ հաղթել, իսկ ովքեր օրվա իրողությունների և միայն կարճաժամկետ պլանավորումների ու խնդիրների լուծման մեջ են բանակ, պետություն կառուցում, նրանք ի սկզբանե դատապարտված են ֆիասկոյի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031