Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիմի փոփոխության այս բացահայտ ձգտումն ազդում է ոչ միայն արտերկրում գտնվողների վրա»․ Նյու Յորքի քաղաքապետը՝ Վենեսուելայի առնչությամբ

Հունվար 04,2026 11:42

«Միակողմանի հարձակումն ինքնիշխան պետության վրա պատերազմական գործողություն է եւ դաշնային ու միջազգային իրավունքի խախտում»։ Անդրադառնալով շաբաթ օրը Վենեսուելա ԱՄՆ ներխուժմանը՝ X-ում գրել է պաշտոնը հունվարի 1-ին ստանձնած Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։

Հիշեցնենք․ Վենեսուելայի գերեվարված նախագահին եւ կնոջը մեղադրանք է առաջադրվել հենց Նյու Յորքի դաշնային դատախազության կողմից, այսինքն՝ Նիկոլաս Մադուրոն եւ Սիլիա Ֆլորեսը այս պահին պահվելու են Նյու Յորքում։

«Ռեժիմի փոփոխության այս բացահայտ ձգտումն ազդում է ոչ միայն արտերկրում գտնվողների վրա։ Այն ուղիղ կերպով ազդում է նյույորքցիների վրա, ներառյալ՝ այն տասնյակ հազարավոր վենեսուելացիների, որոնք Նյու Յորքին տուն են կոչում։ Իմ ուշադրության կենտրոնում իրենց եւ բոլոր նյույորքցիների անվտանգությունն է։ Իմ վարչախումբը կշարունակի մշտադիտարկել իրավիճակը եւ արձակել համապատասխան ուղղորդումներ»։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031