«Ամերիկացի ժողովուրդը չի ցանկանում սա, եւ նրանք հոգնել են խաբվելուց»։ Անդրադառնալով շաբաթ օրը Վենեսուելա ԱՄՆ ներխուժմանը՝ X-ում այս մասին գրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2024 թվականի նախագահական ընտրության ժամանակ Դոնալդ Թրամփի մրցակից Քամալա Հարիսը։
«Վենեսուելայում Դոնալդ Թրամփի գործողությունները Ամերիկան ավելի անվտանգ, հզոր կամ մատչելի չեն դարձնում։ Որ Մադուրոն դաժան, ոչ օրինակարգ բռնապետ է, չի փոխում փաստը, որ այս գործողությունը ե՛ւ ապօրինի էր, ե՛ւ անմիտ։ Այս կինոն մենք շատ ենք տեսել․ հանուն ռեժիմի փոփոխության կամ նավթի պատերազմներ, որոնք վաճառվում են որպես ուժի ցուցադրություն, բայց վերածվում են քաոսի, իսկ գինը վճարում են ամերիկյան ընտանիքները»։
Հարիսի խոսքով՝ Թրամփի հրահանգով կազմակերպված գործողության շարժառիթը թմրադեղերի դեմ պայքարն ու ժողովրդավարությունը չէր:
«Նախագահը վտանգում է զինվորներին, միլիարդներ ծախսում, ապակայունացնում տարածաշրջանը, չունի իրավական թույլատվություն, ելք եւ oգուտ տանը (ԱՄՆ-ում – հեղ․)։
Կարդացեք նաև
Ամերիկային պետք է ղեկավարություն, որի առաջնահերթություններն են՝ աշխատող ընտանիքների համար գների նվազեցումը, օրենքի գերակայության ապահովումը, դաշինքների ամրապնդումը եւ, որն ամենակարեւորն է, ամերիկացի ժողովրդին առաջնային համարելը», – գրել է փոխնախագահ Հարիսը։
Արձագանք չկա 46-րդ նախագահ Ջո Բայդենից, որի պաշտոնավարման օրոք էր Հարիսը փոխնախագահ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ Հարիսի X-ի օգտահաշվից


















































