Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենի բնակարանը. գողացել են 18 հազար դոլար, 18 միլիոն դրամ, 3 հատ ոսկյա թանկարժեք թևնոց, 7 հատ ադամանդե քարերով մատանի, ոսկյա շղթաներ ու ադամանդե քարեր. shamshyan.com

Հունվար 04,2026 12:57

Դեկտեմբերի 30-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանում թալանել են Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենի տունը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են ու արդեն տեղում տան սեփականատեր 55-ամյա տղամարդը հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են իրենց տան պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել տունը և գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանի սեփականատերը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենն է և նրա բնակարանից գողացել են 18 հազար ԱՄՆ դոլար, 18 միլիոն ՀՀ դրամ, 3 հատ ոսկյա թանկարժեք թևնոցներ, 7 հատ ադամանդե քարերով թանկարժեք մատանիներ, 4 հատ շղթա և մեծ քանակի ադամանդե քարեր։

Տուժածը քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 45 մլն դրամի վնաս։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031