Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս, դուք չեք կարող մտնել եկեղեցու խորան. Արա Զոհրաբյանը՝ կարգալույծ հռչակված նախկին հոգեւորականին

Հունվար 04,2026 18:00

Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանին բարձրանալ Թալինի եկեղեցու խորան: «Դուք չեք կարող ինձ արգելել»,-ասաց Թախմազյանը:

«Կարող եմ, ես Մայր Աթոռի ներկայացուցիչն եմ»,-ասաց Զոհրաբյանը:

«Չկա որեւէ կանոն, որ ինձ արգելի մտնել ավանդատուն, ինձ եկեղեցական օրենք ասեք, որով արգելված է»,-չէր ընկրկում Թախմազյանը: «Ես լիազորված եմ Ձեզ արգելել, դուք խորան եւ ավանդատուն չեք կարող մտնել, դուք եկեղեցական օրենքից դուրս եք, տեր հայրը կգա, կտնօրինի… Արամայիս չեք կարող մտնել, հարգելիս, դուք քահանա չեք»,-ասաց Զոհրաբյանը:

Ի վերջո, Արամայիս Թախմազյանը հեռացավ՝ ասելով, որ չի ցանկանում եկեղեցում վիճել կամ բանավիճել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել էր Թալինի համայնքապետի եւ Արամայիս Թախմազյանի կողմից։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031