Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսի թույլտվություն կխնդրենք այն քայլերի համար, որոնք դա պահանջում են։ Մնացած դեպքերում Կոնգրեսը պարզապես կտեղեկացվի. Ռուբիո

Հունվար 05,2026 15:03

Սպիտակ տունը հատվածներ է ներկայացրել լրատվամիջների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններից

Ռուբիո․ Սա մեր կիսագունդն է, և նախագահ Թրամփը չի թույլ տա, որ մեր անվտանգությունը վտանգվի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի շարք լրատվական հաղորդումների է մասնակցել՝ քննարկելու Թրամփի վարչակազմի վճռական գործողությունը, որի արդյունքում հաջողությամբ ձերբակալվեց մեղադրական եզրակացությամբ հետապնդվող նարկոահաբեկիչը և Վենեսուելայի նախկին ոչ լեգիտիմ բռնապետ Նիկոլաս Մադուրոն։

Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է նախագահ Դոնալդ Թրամփի անսասան հանձնառությունը՝ թույլ չտալու, որ Արևմտյան կիսագունդը ապահով ապաստան դառնա թմրանյութերի մաքսանենգների, Իրանի գործակալների կամ թշնամական վարչակարգերի համար, որոնք վտանգում են ԱՄՆ ազգային անվտանգությունը։

Նա հայտարարել է, որ թուլության օրերն ավարտվել են, և Միացյալ Նահանգները կօգտագործի իր բոլոր գործիքները՝ այս սպառնալիքները մեր անմիջական շրջակայքից վերացնելու համար։

«Պատերազմ չկա։ Մենք պատերազմում ենք թմրանյութերի մաքսանենգ կազմակերպությունների դեմ, ոչ թե Վենեսուելայի դեմ»։

«Վենեսուելայում ԱՄՆ ցամաքային ուժեր չկան։ Նրանք այնտեղ եղել են մոտ երկու ժամ՝ Մադուրոյին ձերբակալելու համար… Նախագահի ասածը շատ պարզ է. որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ նա չի պատրաստվում շրջել ու մարդկանց հայտարարել, թե ինչ չի պատրաստվում անել»։

«Սա Արևմտյան կիսագունդն է։ Սա մեր բնակության վայրն է, և մենք չենք թույլ տա, որ Արևմտյան կիսագունդը դառնա ԱՄՆ-ի հակառակորդների, մրցակիցների ու հակառակորդ ուժերի գործողությունների հենակետ»։

«Առաջին քայլերը Միացյալ Նահանգների ազգային շահերի ապահովումն են, որոնք միաժամանակ շահավետ են նաև Վենեսուելայի ժողովրդի համար։ Ահա սա է այն, ինչի վրա հիմա կենտրոնացած ենք։ Այլևս թմրանյութերի ոչ մի մաքսանենգություն։ Այլևս Իրանի կամ «Հեզբոլլահի» ոչ մի ներկայություն այնտեղ։ Այլևս նավթարդյունաբերության ոչ մի օգտագործում՝ մեր բոլոր հակառակորդներին ամբողջ աշխարհում հարստացնելու համար»։

«Սա գործողություն չէր, որը պահանջում էր Կոնգրեսի թույլտվություն։ Իրականում չէր էլ կարող պահանջել, քանի որ սա ներխուժում չէր։ Սա երկարատև ռազմական գործողություն չէ… Մենք Կոնգրեսի թույլտվություն կխնդրենք այն գործողությունների համար, որոնք դա պահանջում են։ Մնացած դեպքերում Կոնգրեսը պարզապես կտեղեկացվի»։

«Արտաքին քաղաքականության ամբողջ ապարատը կարծես մտածում է, թե ամեն ինչ Լիբիա է, ամեն ինչ Իրաք է, ամեն ինչ Աֆղանստան է։ Սա Մերձավոր Արևելքը չէ, և մեր առաքելությունն այստեղ ամբողջովին այլ է։ Սա Արևմտյան կիսագունդն է»։

«Ամենաանմիջական փոփոխությունները նրանք են, որոնք բխում են Միացյալ Նահանգների ազգային շահերից։ Այդ պատճառով էլ մենք այստեղ ներգրավված ենք՝ որովհետև սա ուղղակի և անմիջական ազդեցություն ունի ԱՄՆ-ի վրա»։

«Մենք տեսել ենք, թե ինչպես են մեր հակառակորդները ամբողջ աշխարհում շահագործում և դուրս բերում ռեսուրսներ Աֆրիկայից և այլ երկրներից։ Նրանք դա չեն անելու Արևմտյան կիսագնդում։ Դա չի լինելու նախագահ Թրամփի օրոք։ Կարդացեք մեր ազգային անվտանգության ռազմավարությունը։ Նա լուրջ է դրան վերաբերվում»։

«Մեր արձագանքը շատ պարզ է լինելու․ ի՞նչ եք դուք անում։ Ոչ թե ի՞նչ եք ասում հրապարակավ, այլ ինչ է իրականում տեղի ունենում… Դադարե՞լ են արդյոք հասնել թմրանյութերը։ Փոփոխություններ կատարվե՞լ են։ Իրանը վտարվե՞լ է ։ Արդյոք «Հեզբոլլահը» և Իրանը այլևս չե՞ն կարող Վենեսուելայից գործել մեր շահերի դեմ»։

«Սա քաղաքականության իրականացում է՝ տվյալ քաղաքականության շրջանակում։ Մենք ցանկանում ենք, որ Վենեսուելան շարժվի որոշակի ուղղությամբ, որովհետև կարծում ենք, որ դա լավ է Վենեսուելայի ժողովրդի համար և միաժամանակ բխում է մեր ազգային շահերից»։

«Մենք պահպանում ենք բոլոր այն տարբերակները, որոնք ունեինք այս գործողությունից, այս ձերբակալությունից առաջ… մինչև անհրաժեշտ փոփոխությունները կատարվեն»։

«Բայդենի վարչակազմի օրոք Մադուրոյին «բռնելու» համար 25 միլիոն դոլարի պարգևատրում էր սահմանված։ Այսինքն՝ մենք պարգևատրում ունենք նրա բռնելու համար, բայց չեի՞նք կիրառելու այն։ Ահա սա է տարբերությունը նախագահ Թրամփի և բոլոր մյուսների միջև… Նախագահ Թրամփը գործեց»։

«Քանի դեռ նրանք չեն լուծել այդ խնդիրները, նրանք շարունակելու են բախվել նավթային շրջափակման։ Նրանք շարունակելու են ճնշման ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից։ Մենք կշարունակենք թիրախավորել թմրանյութ տեղափոխող նավերը, եթե դրանք փորձեն շարժվել դեպի ԱՄՆ։ Մենք կշարունակենք բռնագրավել դատարանի որոշումներով պատժամիջոցների տակ գտնվող նավերը։ Եվ հնարավոր է՝ նաև այլ քայլեր ձեռնարկենք, մինչև մեզ անհրաժեշտ փոփոխությունները կատարվեն… Մեզ համար թիվ մեկ առաջնահերթությունը Միացյալ Նահանգների անվտանգությունն է, ապահովվածությունը, բարեկեցությունն ու բարգավաճումը»։

«Մադուրոն պարզապես թմրանյութերի մեղադրվող մաքսանենգ չէ, նա նաև ոչ լեգիտիմ նախագահ էր։ Նա պետության ղեկավար չէր։ Ես շարունակում եմ տեսնել լրատվամիջոցների հրապարակումներ, որտեղ նրան անվանում են «նախագահ Մադուրո» և «պետության ղեկավար»։ Նա պետության ղեկավար չէր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031